Իրանը և միջազգային միջնորդների վեցյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կազմել են Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկման ընթացակարգի փաստաթղթի ծրագիրը` իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց՝ հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների անանուն աղբյուրներին: Նրանց տվյալներով` պայմանավորվածությունն այժմ պետք է հաստատեն բանակցություններին մասնացող բոլոր 7 պետությունները:
Պատժամիջոցներին նվիրված համաձայնագրի հավելվածը ավարտին է հասել հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում: Փաստաթղթում նշվում է պատժամիջոցների քայլ առ քայլ վերացման մասին: